ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik.Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում սահմանվել է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Պատճառը գյուղում առկա կորոնավիրուսի վարակն է:
Արգելքի բացառություն կգործի միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերում, ինչպես նաև Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոտրանսպորտի երթևեկության և պարետի ցուցումով բացառիկ այլ դեպքերում:
Որոշումն ուժի մեջ է այսօր ժամը 18-ից, բայց այգեստանցիներին հնարավորություն է տրվում մինչև հուլիսի 25-ի ժամը 12-ը վերադառնալ տուն:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
21 մահ. Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Հիշեցնենք` Այգեստանում հիվանդության վերջին դեպքը հաստատվել էր հունիսի 24-ին համայնքի 1 բնակչի մոտ:
Այսօր Արցախում հաստատված 10 դեպքերի մեջ այգեստանցի նշված չէ:
Մինչ օրս Արցախի ողջ տարածքում ախտորոշվել է կորոնավիրուսի 203 դեպք:
Ներկա պահին բուժում են ստանում 104 մարդ, մեկուսացված են 98-ը:
Մահվան ևս 10 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 56-ամյա կին է