ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ից վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը. Facebook սոցցանցի իր էջում լուրը հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։
Նա նշել է, որ թռիչքների վերաբերող հարցերով կարող են դիմել Sabera Tours-ին՝ +374 60 612277, +374 60 612288, +374 10 525555 հեռախոսահամարներով կամ info@saberatours.am էլ փոստով։
Ինչ վերաբերում է վիզա ձեռք բերելու հետ կապված մանրամասներին, ապա կարգին կարող եք ծանոթանալ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան կայքում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսվում է իրականացնել միջազգային չվերթերը։ Երկիրն ավիահաղորդակցությունն առայժմ վերսկսվում է միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ: Օգոստոսի 10-ին թռիչքներ կիրականացվեն դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման (Թուրքիա)։