Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն

Նախարարությունն անդրադարձել է հայ գրականության` մեծ աղմուկ հանած ծրագրին, որից, ըստ լուրերի, դուրս էին մնացել մի շարք գրողներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վստահեցնում է` Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ուսումնական ծրագրում։ Նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով գրականության ծրագրի առնչությամբ շրջանառվող լուրերին։

Երեկ սոցցանցերում բավական շատ քննարկվեց կրթության նոր չափորոշիչներով գրականության ծրագրի բովանդակությունը։ Շատերը քննադատում էին այն` նշելով, որ դուրս են մնացել Ոսկեդարի և միջնադարյան հայ գրողները` Երվանդ Օտյան, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացու, Նահապես Քուչակ և այլն։

Լավագույն տարբերակը կլինի, եթե դպրոցները բացվեն. նախարարը դիմել է ուսուցիչների օգնությանը

«Սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից

ԿԳՄՍ–ն հայտնում է նաև, որ Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Նախարարությունը վստահեցնում է` գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում արված լրամշակումներից հետո։

Ինչ տեսք կունենան Երևանի թիվ 135 և 51 դպրոցները. լուսանկարներ