Ուիլյամն ու Քեյթն իրենց 7 տարեկան որդուն «առանձնատուն» են նվիրել. մանրամասներ

Արքայազն Ուիլյամը վրանի համար անձամբ կահույք կհավաքի` աթոռներ և սեղաններ, որպեսզի երեխաներն իրենց լիովին տանտեր զգան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի –Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի ավագ ծոռը` արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդի Ջորջը, օրեր առաջ 7 տարեկան դարձավ։ US Magazine պարբերականին իր աղբյուրը հայտնել է, որ ծնողները տղայի համար բավական անսովոր նվեր են ընտրել։

«Դքսուհին ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեն մաքուր օդում։ Այդ է պատճառը, որ Ջորջի համար այնպիսի նվեր էր ընտրվել, որը հնարավոր է տեղավորել կալվածատան այգում», – հայտնում է աղբյուրը։

Խոսքը վրանի մասին է, որն իր տեսքով էսկիմոսների կացարան է հիշեցնում։ Պարբերականը գրում է, որ Եղիսաբեթ II–ը նույնպես փոքր տարիքում սեփական առանձնատուն ուներ։

Արքայազն Ուիլյամը վրանի համար անձամբ կահույք կհավաքի` աթոռներ և սեղաններ, որպեսզի երեխաներն իրենց լիարժեք տան տեր զգան։

«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները

Ջորջի քույրը` Շառլոտան, և եղբայրը` Լուին, նրան հեծանիվ և տորթ են նվիրել. Քեյթ Միդլթոնը բրիտանական 7-ամյա թագաժառանգի համար շոկոլադե բիսկվիտ էր թխել, իսկ երեխաները նրա մեջ գունավոր կոնֆետներ են ավելացրել։

Քեմբրիջի արքայազն Ջորջը` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեթրինի առաջնեկն է։ Նա թագաժառանգների հիերարխիայում 3-րդ տեղում է, հորից` Ուիլյամից և պապից` Չարլզից հետո։

Թագավորական Սուրբ ծնունդ. արքայազն Ուիլյամի զավակները ժամերգության են մասնակցել