ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արարատը տեղափոխվել է «Նոա». պաշտոնական
«Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը,Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։