«Մենք արդեն երեքով ենք». Լենա Նազարյանն առաջնեկի հետ տուն է գնացել

Ազգային ժողովի փոխնախագահի ամուսինը լուսանկար է հրապարակել` հայտնելով առաջնեկի ծննդյան մասին լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և առաջնեկի հետ տուն գնացել։

Նազարյանի ամուսինը` պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ և առաջնեկի հետ:

Տաթևիկ Ռևազյանը մայրիկ է դարձել. լուսանկարներ

«Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն Մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանին և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»,- լուսանկարին կից գրել է Բաբայանը:

Ի դեպ, նրանց որդին լույս աշխարհ էր եկել հուլիսի 21-ին։

Լենա Նազարյանը 37 տարեկան է, իսկ Նարեկ Բաբայանը` 36։ Նրանք ամուսնացել են 2015թ․-ի աշնանը։

Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը