Ջրավազանում 16 տարեկան տղա է խեղդվել. ՀՀ ԱԻՆ

Ջրասուզակը տղայի դին դուրս է բերել մոտ յոթ մետր խորությամբ ջրավազանից, որը նախատեսված է ոռոգման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Այգեզարդ գյուղում 16-ամյա տղա է խեղդվել Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին ահազանգ է ստացել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ջրասուզակ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է

Պարզվել է, որ Այգեզարդ գյուղի հողատարածքներում գտնվող ջրավազանում (խորությունը՝ մոտ 7 մ) ջրահեղձվել է 2004 թ․ ծնված Մուշեղ Մ․-ն ( Գինեվետ գյուղի բնակիչ):

Ժամը 09։06-ին ջրասուզակը Մուշեղ Մ․-ի դին դուրս է բերել ջրավազանից։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը