Ինչպես կլուծվի ինքնասպանության 5 փորձ կատարած երիտասարդի խնդիրը. պարզաբանում է Բաթոյանը

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ նախարարությունը տևական ժամանակ փորձել է լուծել քաղաքացու խնդիրը, նա հրաժարվել է առաջարկից և բնակարանի գնման վկայագիր պահանջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook–ի իր էջում գրել է երեկ երեկոյան ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու մասին:

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

Բաթոյանի խոսքով` երիտասարդը «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում է եղել 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

Նախարարը նշել է, որ այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում՝ վերը նշված քաղաքացուն։

«Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների «հերոս» դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։ Տեղեկությունը այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Բաթոյանը:

Նախարարի խոսքով` 2019թ.-ից մինչ օրս քաղաքացին առնվազն 5 անգամ ինքնասպանության փորձ է արել։

Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից երիտասարդ տղա է նետվել

«Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն՝ նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020թ.»,–գրել է Բաթոյանը:

Այն ժամանակ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով քաղաքացու տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ՝ որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակչի:

Որոշման ընդունումից հետո քաղաքացուն առաջարկվել է սահմանված կարգով կնքել կացարանի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր 10 տարի ժամկետով:

Սակայն նա հրաժարվել է պայմանագրի կնքումից՝ պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:

Հիշեցնենք՝ տղամարդու ինքնասպանության փորձը լրատվամիջոցներից մի քանիսը լուսաբանել էին ուղիղ եթերով: Փորձը կանխվել էր:

Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել