Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև

Ռուսաստանցի քաղաքագետը վտանգավոր է համարում Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայության` տարածաշրջանի սահմաններից դուրս գալու միտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Անդրկովկասում զինված հակամարտության ցանկացած էսկալացիա խիստ անցանկալի է Ռուսաստանի Դաշնության համար, այդ թվում նաև ներքաղաքական կայունության տեսակետից։ Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի լարվածությունն ու Ռուսաստանի տարածքում երկու համայնքների ներկայացուցիչների բախումները։

Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին

 «Ռուսաստանի խոշոր քաղաքներում գնալով էլ ավելի է ջրի երես դուրս գալիս հայկական ու ադրբեջանական համայնքների հակամարտությունը։ Սակայն կարծում եմ՝ այս իրավիճակը միշտ էլ բարդ է եղել։ Բայց Ռուսաստանն Անդրկովկասում միակ «խաղացողը» չէ, որը կարողանա կողմերին փոխզիջումային տարբերակ առաջարկել», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ այդ փոխզիջումը ցանկալի չէ մասնավորապես Թուրքիայի համար, որն ամեն կերպ դրդում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին։

Ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Դատելով մի տեսանյութից՝ մի խումբ ադրբեջանցիներ ծեծել են հայկական համարներով մեքենայում գտնվող տղամարդուն։ Դրանից հետո ադրբեջանցիների՝  հայերի վրա հարձակումների այլ տեսանյութեր էլ տարածվեցին։ Նաև տեղեկություն կա, որ հայերից մեկին դանակով վնասվածք է հասցվել։

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել. ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը դիմել է համապատասխան մարմիններին

Բացի այդ, համացանցում ևս մեկ տեսանյութ է հրապարակվել, որում տարեց մարդու են ծեծում։ Նրանք ոտքերով հարվածներ են հասցնում տղամարդուն, հայհոյում են ու հարցնում են՝ Ղարաբաղն ու՞մն է։

Ոստիկանները 13 մարդ են ձերբակալել։