Էրդողանը մասնակցել է Սուրբ Սոֆիայի մոտ անցկացվող նամազին. տեսանյութ

Աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկում վերջին 86 տարվա ընթացքում առաջին անգամ նամազ է անցկացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում է Սուրբ Սոֆիայում անցկացվող նամազին:

Սա 1934 թվականից հետո տաճարում անցկացվող առաջին ուրբաթօրյա նամազն է, որը մեկնարկել է հուլիսի 24-ի առավոտյան 10-ին և կտևի մինչև հուլիսի 25-ի առավոտյան 10-ը:

Պատարագին մասնակցում են երկրի կառավարության և խորհրդարանի անդամները:

Էրդողանը մասնակցել է Սուրբ Սոֆիայի մոտ անցկացվող նամազին. տեսանյութ

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիայի տարածք տանող ճանապարհները փակվել են մարդկանց մեծ կուտակումների պատճառով։

Էրդողանը մասնակցել է Սուրբ Սոֆիայի մոտ անցկացվող նամազին. տեսանյութ

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Էրդողանը Պուտինի հետ զրույցում պարզաբանումներ է տվել  Սուրբ Սոֆիայի վերաբերյալ