Ինչպես են Չինարիում վնասազերծում չպայթած արկը. տեսանյութ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով արկի վնասազերծման պահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Չինարիում այսօր արկ է վնասազերծել։ Կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են արկը պայթեցնում։

Վժժժ... տեսնես այս անգա՞մ ում տունը քանդվեց. կյանքը կրակոցների տակ ապրող Չինարիում

Դ-30 հրետանային արկն, ի դեպ, 122մմ տրամաչափ է ունեցել։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել