Բացառիկ հաղթանակ «բանաձևային պատերազմում». Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց

Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ սենատում հաստատվելուց հետո ծրագիրը կգնա նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:
Sputnik

Երևան, 24 հուլիսի -Sputnik. Եվս մեկ բացառիկ հաղթանակ «բանաձևային պատերազմում»: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Բրիտանիայի խորհրդարանում 2 պատգամավորի շնորհիվ ձախողվել է հակահայկական նախաձեռնությունը

Նրա խոսքով` հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը, որի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով:

«Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը, վստահ եմ` հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,–գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ քաղաքագետը գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ ամենահակահայկական բանաձևն է ընդունել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատավարության հարցերով կոմիտեն օրերս օրակարգ էր մտցրել կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի և Ստեֆեն Քոենի առաջարկած փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունը վերաբերում է «Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի գրավյալ տարածքների փախստականներին»:

Մինչդեռ այնտեղ չեն հիշատակվում Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից հեռացած հայ փախստականները։

Ուղղումներով բանաձևի քվեարկությունը նշանակված է 2020 թվականի հոկտեմբերին: Փորձագետները նշում են, որ եթե այն ընդունվի, նախադեպ կդառնա մյուսների համար։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձևը հակահայկական ու հակառուսական է. քաղաքագետ