«Զգաստ կանգնած»․Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն իրեն շնորհված կոչումն անվանել է բարձր գնահատական, որը շատ թանկ արժե իր համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ԱՄՆ-ն ներառել է սև ցուցակում

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահն անձամբ ընթերցեց հրամանագիրը և շնորհավորեց ինձ այս իրադարձության կապակցությամբ, հետագա հաջողություններ մաղթեց: Սա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե ինձ համար»,-գրել է Կադիրովը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում։

Նա ընդգծել է, որ որոշման մասին լսել է, ինչպես և պահանջում է կանոնադրությունը, զգաստ կանգնած։ Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին նոր կոչման համար, ինչպես նաև այն ամենի համար, ինչ պետության ղեկավարն անում է երկրի զարգացման համար։

«Ես միշտ ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր նախագահի հավատարիմ հետևակայինն եմ, պատրաստ եմ կատարել նրա ամենածանր բարդության հրամանը ցանկացած մայրցամաքում։ Դրա համար մենք ունենք ամեն ինչ՝ կամք, վճռականություն, լիակատար պատրաստվածություն, տեխնիկա և, որպեսզի ոչ ոքի մոտ հարցեր չառաջանան, դաշնային կառույցների կողմից օրինական տրված զենք»,-ասել է Կադիրովը։

Ավելի վաղ «Грозный» հեռուստաալիքը հայտարարել էր, որ Կադիրովը Ներքին գործերի նախարարությունից տեղափոխվել է Ռոսգվարդիա։

«Պատրաստ եմ ծնկի գալ»․ Կադիրովը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կռիվը