Ոստիկանները բերման են ենթարկել «Յայա» մականունով հայտնի հեղինակությանը

Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Յայան» ու ևս երկու հոգի բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները քիչ առաջ բերման են ենթարկել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Յայային» (Արմեն Գրիգորյան) ու ևս երկու հոգու։ Sputnik Արմենիայի այս տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում:

«Նրանք Մալաթիայի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով»,- հայտնեցին ոստիկանությունից:

Գրիգորյանը 39 տարեկան է: