ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մտադիր է այցելել ԱՊՀ մի շարք երկրներ: Ըստ ՌԻԱ Նովոստիի` նա իր ծրագրերի մասին հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Աշնանը ես ծրագրել եմ այցելել ԱՊՀ մի շարք երկրներ, հիմա չեմ հնչեցի դրանց անունները։ Այժմ այցերի բովանդակային նախապատրաստության աշխատանքներ են իրականացվում։ Առայժմ ծրագրում ենք»,– ասել է նա։
Մատվիենկոյի խոսքով` սեպտեմբերի վերջին ավելի պարզ կլինի, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական իրավիճակը ԱՊՀ–ում, մասնավորապես, այն երկրներում, որտեղ ծրագրված են այցելությունները:
«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին