«Շիրակի» նախկին մարզիչը կգլխավորի «Արարատը»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է նաև մարզչական շտաբում ընդգրկված անձանց անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի անվանի մասնագետ Վարդան Բիչախչյանը: Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին

Մարզչական շտաբում են ընդգրկվել Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Ակումբը Բիչախչյանին մաղթում է բազում հաղթանակներ ու նվաճումներ:

Նշենք, որ Վարդան Բիչախչյանը նախկինում «Շիրակի» գլխավոր մարզիչն էր։

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց