Ռուսաստանի վարչապետը ժամանակին ուզում էր բժիշկ դառնալ

Միխայիլ Միշուստինի մայրը բուժքույր է, նա մանկուց շրջապատված է եղել սպիտակ խալաթներով մարդկանցով, այդ պատճառով ինչ-որ պահի որոշել է հենց այդ ուղին ընտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ մանկուց հարգանքով է վերաբերվում բուժաշխատողներին ու նույնիսկ ուզել է բժշկական ինստիտուտ ընդունվել։

«Պետք է հասկանալ՝ ով է շահագրգռված իրավիճակի սրմամբ»․ Փաշինյանը զրուցել է Միշուստինի հետ

«Մայրս երկար տարիների փորձ ունեցող բուժքույր է։ Մանկուց բժիշկներին առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում, քանի որ ինձ միշտ սպիտակ խալաթներով մարդիկ են շրջապատել՝ նրա (մոր) ընկերուհիները, ընկերները, ծանոթները։ Ավելին՝ ասեմ, որ մինչ հարկային ծառայությունում աշխատանքի անցնելը պատրաստվում էին բժշկական ինստիտուտ ընդունվել։ Նույնիսկ այդպիսի միտք եմ ունեցել», - ասել է նա «Ռոսիա 24» ալիքին տված հարցազրույցում։

Միշուստինը նաև երախտագիտություն է հայտնել համավարակի ընթացքում աշխատող բժիշկներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին իրենց արած աշխատանքի համար»։  

Նշենք, որ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի վարչապետ է դարձել 2020 թվականի հունվարի 16-ին։  

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին