ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցումից հետո այն կսկսեն փորձարկել առնվազն 800 կամավորների վրա: Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա փորձարկումների երրորդ փուլում։
«Մենք նախատեսում ենք, որ կլինիկական հետազոտություններն ավարտելուց և ձևակերպելուց հետո փորձագետները կգնահատեն, կտրվի թույլտվություն որոշակի պայմաններով, ինչը նշանակում է, որ այդ պատվաստանյութն ավելի լայն կիրառություն կունենա, բայց մենք զուգահեռաբար կիրականացնենք կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը»,-ասել է նախարարը։
Ռուսաստանում ավարտել են COVID-19–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Նրա խոսքով ՝ թողարկման յուրաքանչյուր ձևի համար փորձագետները նախատեսում են հետազոտության մեջ ներգրավել առնվազն 800 մարդու: Ամբուլատոր փուլում այդ հիվանդները նույնպես կստանան պատվաստումներ, իսկ զուգահեռ կսկսվի «արտադրության մասշտաբայնացումը»։
Մուրաշկոն նշել է, որ պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել փորձարկման առաջին և երկրորդ փուլերում:
Ռուսական պատվաստանյութն անվտանգ է, բայց դեռ վաղ է տոնել վարակի դեմ հաղթանակը. տեսանյութ