ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ճանաչված երգիծաբան և շոումեն Միխայիլ Գալուստյանն Instagram–ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել ու մի լավ ծիծաղեցրել իր հումորը գնահատողներին։
Տեսանյութում Գալուստյանը շախմատ է խաղում ռուսաստանցի ծանրորդ, սպորտի միջազգային վարպետ, Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի ռեկորդակիր Կիրիլ Սարիչևի հետ։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել
Եվ ահա, երբ Սարիչևը Գալուստյանին շախ է հայտարարում, վերջինս ապտակում է նրան ու փախչում։
«Շախմատը ևս սպորտ է, իսկ Գալուստյանը սովոր է ամեն տեղ հաղթել, անգամ եթե նրա հակառակորդը Սարիչևն է »,–կատակել է շոումենը։
Գալուստյանի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու շնորհակալություն հայտնել ծիծաղ պարգևելու համար։
««Մեծ հույս ունեմ, որ հասցրեցիր փախչել»,«Կարևորը ճիշտ պահին թռնելն է», «Միշա, ես քո կողմից եմ», «Շատ լավն եք է, անչափ ծիծաղելի էր»»,–կատակել են հետևորդները։
Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем(«Արևից քշվածերը») թիմը։
«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «գրավել է» Քարդաշյանի բաժանորդներին
Ռուսաստանցի հայազգի հումորիստը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը» և այլն։ Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։