Լավրովը հանդիպել է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և համաձայնության պահպանման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ինչ են խոսել Լավրովը, Տողանյանն ու Բյուլբյուլօղլուն. դեսպանը մանրամասներ է հայտնել

Ըստ հաղորդագրության` բանակցություններն ընթացել են «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Կիևի հրապարակ» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ:

Կողմերը քննարկել են հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և համաձայնության պահպանման գործում` գործող օրենսդրությանը համապատասխան: Կարևորվել է Ռուսաստանի քաղաքացիների ազգային իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման և վերացման համատեղ բացատրական աշխատանքը:

«Ընդգծվել է, որ ադրբեջանական և հայ համայնքները պետք է կառուցողական ներդրում ունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար պայմաններ ստեղծելու գործում», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել