Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր. ՀՀ–ում պլանային վարժանքներ են մեկնարկել

Հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները կուսումնասիրվեն հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի վարժանքների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վարժանքների նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նա հայտնել է նաև, որ պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։

Հիշեցնենք, որ 2016–ի հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովը 101 կողմ ձայներով վավերացրել էր 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Հայաստանից բացի, Ռուսաստանը նման համակարգեր է ստեղծել նաև Բելառուսի և Ղազախստանի հետ:

Գիշերվա ընթացքում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 43 կրակոց