Գիշերվա ընթացքում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 43 կրակոց

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամաբ` այս պահին ևս հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստափանյանը։

Կա՞ արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականություն. ռազմական փորձագետի մեկնաբանությունը

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց»,–գրել է նա:

Տեղեկացվում է, որ Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կրակել են 5 անգամ, Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի` մեկ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել Լոս Անջելեսի «դաշնակցականների պատճառով»

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել