Բրիտանիայի խորհրդարանում 2 պատգամավորի շնորհիվ ձախողվել է հակահայկական նախաձեռնությունը

Հակահայկական նախաձեռնությունը Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորների լայն աջակցությանը չարժանացավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» EDM (An early day motion)* ֆորմատով հայտարարությանը միացած հինգ պատգամավորներից երկուսը հետ են կանչել իրենց ստորագրությունները։ Դրանում կարելի է համոզվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, որտեղ հրապարակված հայտարարության տակ արդեն ոչ թե հինգ, այլ երեք ազգանուն է նշվում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձևը հակահայկական ու հակառուսական է. քաղաքագետ

Հուլիսի 13-ին այս հայտարարությունը շրջանառության մեջ դրեց պառլամենտի անդամ Բոբ Բլեքմենը։ Տեքստի հեղինակները դատապարտում են «Հայկական ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի», Երևանին մեղադրելով սահմանին հակամարտության սրման համար։

Ստորագրությունները հետ կանչած պատգամավորներն են Սեմի Ուիլսոնը և Ջիմ Շենոնը (որն, ի դեպ, 2016թ․-ին ստորագրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունը)։

Խորհրդարանի երկու անդամներն էլ ներկայացնում են Հյուսիսային Իռլանդիայում գործող Դեմոկրատական Յունոնիստական կուսակցությունը։

Sputnik Արմենիան ավելի վաղ արդեն հրապարակել էր այդ մասին հոդված, որտեղ մանրամասն ներկայացրել էր նախաձեռնության բովանդակությունը։

«Լուրջ չէ». ինչով է հղի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում արված հակահայկական հայտարարությունը