ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներից մեկը որոշել է լքել խմբակցությունը
© Sputnik / Aram Nersesyan
«ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
Հիշեցնենք` Սերգեյ Բագրատյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
ԲՀԿ-ն այդպես էլ չդարձավ զուտ քաղաքական ուժ. քաղաքագետը կանխատեսում է առճակատման ելքը