«Ապահովելու եմ ՍԴ դատավորի անկախությունը». ո՞վ է կառավարության թեկնածուն

Կառավարությունը հաստատեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր առաջադրած թեկնածուին: Հաջորդ խոսքն ԱԺ-ինն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի այս առաջարկը գործադիրի հերթական նիստում ընդունվեց միաձայն: Նիստին ներկա էր նաև Ավետիսյանը, որ հայտնեց, որ ՍԴ դատավորի պաշտոնում պատրաստվում է ապահովել ՍԴ դատավորի անաչառությունը, անկախությունն ու ապաքաղաքականացվածությունը:

ՍԴ դատավորներ առաջադրելու ժամանակը հոսում է. Բադասյանը վստահ է` ՍԴ կազմն արագ կհամալրվի

Վահրամ Ավետիսյանը 1994–1999 թթ–ին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:

Մասնակցել է նաև Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններում կազմակերպված ուսումնական այցերին:

2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:

Ավետիսյանը 2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՍԴ շուրջ զարգացումներից մինչև ավիափոխադրումներ. ինչ են քննարկել պատգամավորները և Կոպիրկինը

Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Նույնն օրենքով ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

ԱԺ նախագահն արեց այն, ինչ հրաժարվեց անել ՀՀ նախագահը. Փաշինյանն արդեն արձագանքել է