Աջափնյակի վթարային շենքերից մեկի բնակիչները տուն կստանան նորակառույցում

Կառավարությունը դեմ չէ «Նոբբի» ՍՊԸ-ին հողամաս վաճառել Երևանում՝ պայմանով, որ տեղում կառուցվող շենքում բնակարաններ կունենան նաև վթարային շենքի բնակիչները, իսկ վթարային շենքի տեղում պուրակ կհիմնվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության առաջարկած նախագծին՝ «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևանի Աջափնյակ համայնքի Արզումանյան 8/1 հասցեում հողամաս վաճառելու և ընկերության առաջարկած սոցիալական ծրագրին հավանություն տալու մասին:

«Ծրագրով նախատեսվում է Արզումանյան 8 հասցեի վթարային շենքի բնակիչներին բնակարաններ հատկացնել վթարային շենքի հարևանությամբ՝ Արզումանյան 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նաև նշեց, որ եթե ՀՀ կառավարությունը համաձայնություն տա նախագծին, «Նոբբի» ընկերությունը խոստանում է նաև սեփական միջոցների հաշվին քանդել վթարային շենքն ու դրա տեղում, նորակառույց շենքի հարևանությամբ հիմնել պուրակ:

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

«Մենք փորձում ենք ներդնել վթարային շենքերի բնակիչների խնդիրը լուծելու ծրագիր»,- որոշման նախագիծը մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ ներկայացված նախագիծն այս տեսակի մեջ առաջինն ու առայժմ միակն է: Վարչապետը, սակայն, հուսով է, որ այն կհետաքրքրի նաև այլ ներդրողներին ու ոչ միայն Երևանում, այլև մարզերում, ինչը թույլ կտա լուծել վթարային շենքերի օրեցօր ահագնացող խնդիրը:

Նշենք, որ Արզումանյան 8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները դեռ մի քանի ամիս առաջ քաղաքապետարանի հողհատկացան որոշումից հետո հայտնել էին իրենց մտավախություններն այն մասին, որ հարևանությամբ կատարվող կառուցապատման աշխատանքների հետևանքով իրենց շենքը կարող է փլուզվել:

Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Կառուցապատող ընկերությունը վթարային շենքի բնակիչների հետ քննարկումների արդյունքում ձեռք է բերել նախնական համաձայնություն` վթարային շենքն ապամոնտաժելու և բնակիչներին նոր վերանորոգված բնակարաններ տրամադրելու վերաբերյալ, ընդհանուր՝ 2200 քմ մակերեսով:

Երևանում առկա վթարային շենքերի զգալի մասը տեղակայված է Աջափնյակ վարչական շրջանում: Արզումանյան փողոցի 8ա շենքը հինգհարկանի շինություն է, 4-րդ կարգի վթարային:

Ադրբեջանի սահմանին հայկական ճարտարապետական ոճով նոր տներ կկառուցվեն անապահովների համար