ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան 40-ամյակը։ Նա Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և ծննդյան տոնի հետ կապված գրառում կատարել։
«Տարի կար, մի քանի անգամ ծնվեցի…Բայց հստակ մի օր ու մի տարեթիվ է եղել 40 տարի առաջ, որ նոր եմ ծնվել՝ այլևս չմեռնելու ակնկալիքով։ 23.07.1980. Մնացածն օրեր են, տարիներ ու հնարավորություն` վերածնվելու Սիրով, Հավատով ու Հույսով։ Բարի օր, дядь Ավետ»,–գրել է Բարսեղյանը։
Նրան շնորհավորել են ոչ միայն հետևորդները, այլև բազմաթիվ ճանաչված հայեր։
«Շնորհավոր, համայն հայության տաղանդավոր մարդ, Ավետ Բարսեղյան ջան»,–գրել է երգիչ Միհրան Ծառուկյանը։
Ավետին շնորհավորել է նաև ԱՄՆ–ում բնակվող երգչուհի Արմինկան։
«Բարով ես ծնվել, Ավետ ջան»,–գրել է նա։
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ևս միացել է շնորհավորանքներին։
«Շնորհավոր ամենաբարի, ամենախելացի, մեծահոգի ու ազնիվ Ավետ»,–գրել է երգչուհին։
Նշենք, որ Ավետ Բարսեղյանը ծնվել է 1980թ.-ին Երևանում: 2001թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը:
Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է
2003թ. դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ.–ին` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»:
Հայ էստրադայի երգիչների երգերի խոսքերի հեղինակ է, որոնք տարբեր տարիների դարձել են լավագույն հիթեր: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: