Հովտամեջցի 72–ամյա պապիկը տան բակում կանեփ է աճեցրել անձնական օգտագործման համար. տեսանյութ

Ոստիկանության Վաղարշապատի ծառայողները 2 բնակչի տան բակերում հայտնաբերել են կանեփի բույսեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հովտամեջ գյուղի 72–ամյա բնակիչն իր տան բակում կանեփ է աճեցրել թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին

«Ոստիկանության Վաղարշապատի ծառայողները Հովտամեջ գյուղի տներից մեկի բակում նկատել են կանեփի կանաչ բույսեր։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 72-ամյա տանտերն իր ջերմատնից ոստիկաններին է ներկայացրել կանեփի նմանվող բույսեր՝ ցողուններն առանձնացված վիճակում։ Ըստ տանտիրոջ` հայտնաբերված կանեփն ինքն է աճեցրել թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Վաղարշապատի ոստիկաններն այցելել են Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկն ու բակում հայտնաբերել 70 կգ քաշով կանեփի բույսեր։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին ներկայացրել է շուրջ 70 գրամ քաշով մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված, մանրացված զանգված։

Հսկել են, որ կանեփն աճի, հետո` առգրավել. կառավարությունը մտադիր է օրինականացնե՞լ կանեփը

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար։

Երկու դեպքով էլ նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։