«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել

Բեռլինում կայացած ճակատագրական հանդիպումը Արմինե Հարությունյանի կյանքում շատ բան փոխեց ու համեստ գրաֆիկ- դիզայները դարձավ ճանաչված մոդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ Gucci-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, Instagram–ի իր էջում նոր և գայթակղիչ լուսանկար է հրապարակել։

Կադրում մոդելը ցուցադրում է գեղեցիկ և բաց մեջքը։

Հայազգի հայտնի մոդելների հնգյակը

Արմինեի հետևորդները լուսանկարը շատ են հավանել, նրանք մեկնաբանություն բաժնում բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։

«Gucci–ի հայ մոդելը` Թբիլիսիում». ինչպես է Արմինեն ֆուրոր առաջացրել վրացիների մոտ

««Աննման հայուհի», «Տարբերվող գեղեցկություն»,«Մեր հզոր աղջիկ»,«Անչափ գեղեցիկ ու սեքսուալ ես»»,–գրել են նրանք։

Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։

Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում բարձր նորաձևության բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։

Բոլոր մարդիկ նման են, բոլորն էլ գնում են զուգարան. Gucci հայ մոդելը պատմել է իր մասին