ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Այսօր Երևանում հաջողվել է մի երիտասարդի կյանք փրկել՝ կանխելով նրա ինքնասպանության փորձը։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երիտասարդ տղայի ինքնասպանությունը կանխելու համար մասնագետներին միացել են նաև անցորդ քաղաքացիները։ Ըստ ԱԻՆ–ի` փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 24-ամյա Ռազմիկ Պ․-ի ինքնասպանության փորձը։
Վանաձորում մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում
Դեպքի վայրում երիտասարդին հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել։ Այնուհետև նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 24-ամյա երիտասարդը մանկատան նախկին սան է, և սա նրա ինքնասպանության առաջին փորձը չէ: 10 օր առաջ կրկին փրկարարներին հաջողվել էր կանխել Հաղթանակ կամրջից նետվելու նրա փորձը:
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է