ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ին Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ Երևան – Միներալնիե Վոդի չվերթով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում։
Նշվում է, որ Երևան – Միներալնիե Վոդի չվերթը կկայանա տեղական ժամանակով ժամը 16:30-ին։ Այն հասանելի է միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության, Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչնիայի Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասին, Ղրիմի Հանրապետության ու Սևաստոպոլի բնակիչների համար։
«Չվերթի համար պետք է գրանցվել հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են պետծառայություններում գրանցման հիման վրա», - նշված է հաղորդագրության մեջ։
Առաջիկայում մեկ թռիչք կիրականացվի Կալուգայից. մանրամասներ
Ռուսաստանը մարտի 27-ին կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթները, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։