Վճռաբեկ դատարանի 9 դատավորներից 6-ը հրաժարվել են մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել են Վճռաբեկ դատարանի 3 դատավորի անուններ` Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանն ու Ստեփան Միքայելյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադայանը բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար ներկայացրել է 3 թեկնածություն: Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ–ի մամուլի ծառայությունը։

Սնանկության դատարանի 2 դատավորների լիազորությունները կասեցվել են

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԲԴԽ–ի` 9 դատավորներից 6-ը դիմում են ներկայացրել իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Մանրամասներ դատավորների գործից. տուժած քաղաքացին փորձել էր ինքնահրկիզվել

Արդյունքում Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել են 3 դատավորի անուններ, նրանք են` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի անդամներ Սուրեն Ռաֆիկի Անտոնյանը, Գոռ Գագիկի Հակոբյանն ու Ստեփան Կարոյի Միքայելյանը:

Նշենք, որ ԲԴԽ անդամների ընտրությունները նախատեսված են հուլիսի 31-ին:

ԲԴԽ–ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Փաշինյանին