Ծառուկյանն արգելված գործունեությամբ է զբաղվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Թեպետ Ծառուկյանը, ըստ հայտարարագրի, ընկերության իր բաժնեմասը հանձնել էր Սեդրակ Առուստամյանին, բայց փաստացի շարունակել է մասնակցել կառավարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը։ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից ստորագրված փաստաթղթով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

Հանձնաժողովը մանրամասնում է՝ թեպետ ըստ Ծառուկյանի ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագրի՝ նա մինչև 2022թ., ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարմանն է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը, բայց և շարունակել է մասնակցել ընկերության կառավարմանը։

««Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Եթե սոցիալական ընդվզումը վերածվի քաղաքական պայքարի, կտուժի հենց Ծառուկյանը. Մադոյան

Հիշեցնում են՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Կես միլիոն մարդ սոված է մնալու․ Ծառուկյանը ճգնաժամից խուսափելու լուծումներ է առաջարկում

Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցել։ Ի դեպ, հարուցված վարույթի հիմքում էլ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից հանձնաժողովին հասցեագրված դիմումն է։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Ծառուկյանը ծիրանով բեռնատարներին կայանատեղի է տրամադրել Սանկտ Պետերբուրգում