Արայիկ Հարությունյանը կկանգնի «ահեղ դատաստանի» առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ԱԺ պատգամավորները կրթության ոլորտում ստեղծված իրավիճակի համար կոնկրետ բացատրություն են պահանջելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից։ Նման տեղեկություն է հայտնի դարձել «Ժողովուրդ» թերթին։

Բուհ չընդունված դիմորդների համար ՄԻՊ–ը դիմել է Արայիկ Հարությունյանին

Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով,  զայրացած են նաև պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները ևս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա, որով գերակա է առաջին հայտը։

Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ և չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ ահա այս դժգոհություններն աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը և քննարկել ստեղծված իրավիճակը:

Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը

Օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, և փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած` բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում:

Այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաև նախարարությունից, Գիտության և թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, թերթի տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին:

Արդարության սկզբունքը խախտվե՞լ է․ ով է ճիշտ`բողոքող դիմորդները, թե արդարացող ԿԳՄՍՆ–ն