ԱԺ նախագահն արեց այն, ինչ հրաժարվեց անել ՀՀ նախագահը. Փաշինյանն արդեն արձագանքել է

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ ընդունած օրենքը քայլ առ քայլ իրավական ուժ է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Տեղեկությունը 
Facebook-ի իր էջում հայտնել է Միրզոյանը:

«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- հայտնում է ԱԺ նախագահը:

Այս թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 23–ին:

«Օրենքը վաղը կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը հուլիսի 1-ին հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ինքը չի ստորագրելու:

80 կողմ, 1 դեմ. ԱԺ–ն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները

Արարատ Միրզոյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ եթե նախագահը չստորագրի օրենքը, ինքը մեծ հաճույքով կանի դա օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

Սահմանադրագետների մեկնաբանմամբ` եթե ՀՀ նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը, ապա պետք է կա՛մ դրա վերաբերյալ դիմի ՍԴ, կա՛մ այդ իրավունքը զիջի ԱԺ նախագահին:

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի