SputnikPro․ «Ինչպես լսարանին հետաքրքրող կոմերցիոն կոնտենտ ստեղծել»

Կոստոմարովան կխոսի ԶԼՄ-ում կոնտենտի բրենդավորման յուրահատկությունների ու հեռանկարների մասին, նաև կներկայացնի տեղական հատուկ նախագծերի ստեղծման բանաձևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Sputnik միջազգային գործակալությունն ու ռադիոն ներկայացնում են SputnikPro կրթական ծրագրի առցանց նստաշրջանը։ Ուրբաթ՝ հուլիսի 24-ին, ժամը 14:00-ին կկայանա «Տեղական հատուկ նախագծերը ԶԼՄ-ներում։ Ինչպես լսարանին հետաքրքրող կոմերցիոն կոնտենտ ստեղծել» խորագրով վեբինարը։

Հերթական հանդիպման խոսնակը կլինի «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի մեդիապրոդուկտի բաժնի պետի տեղակալ Ելենա Կոստոմարովան։

SputnikPro․ «Ինչպես լսարանին հետաքրքրող կոմերցիոն կոնտենտ ստեղծել»

Հանդիպման ընթացքում Կոստոմարովան կխոսի ԶԼՄ-ում կոնտենտի բրենդավորման յուրահատկությունների ու հեռանկարների մասին, նաև կներկայացնի հաջողված տեղական հատուկ նախագծերի ստեղծման բանաձևը։

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է հղումով անցնել ու ձևաթուղթ լրացնել։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք +374 98 18 06 26 կամ գրեք v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։

Ամերիկյան ինստիտուտը գնահատել է` ինչպես է Sputnik–ը լուսաբանել Աֆրիկայի դեպքերը

Նշենք, որ SputnikPro-ն Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի նախագիծն է լրագրողների, մասնագիտական ԲՈՒՀ–երի ուսանողների, լրատվական ծառայությունների աշխատակիցների և մեդիա ոլորտի այլ մասնագետների համար, որը նպատակաուղղված է արտասահմանյան կոլեգաների հետ փորձի փոխանակմանը,  մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացմանը։

Նախագիծն իրականացվում է 2018 թ.–ի մարտից։ Այս ընթացքում SputnikPro-ի վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հյուսիսային Օսեթիայում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է 33 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Հանցավոր լռություն. Չերիշևան` Sputnik Էստոնիայի հարցում Եվրոպայի դիրքորոշման մասին

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 80 միլիոն է կազմում: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 24 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: