Ուկրաինայի Լուցկ քաղաքում անհայտ անձը գրավել է ավտոբուսն ու պատանղ վերցրել ուղևորներին

Ավտոբուսում, տարբեր տվյալներով, մոտ 20 մարդ կա, հանցագործը հայտարարում է, որ իր մոտ պայթուցիկ և զենք կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի Լուցկ քաղաքում անհայտ անձը պատանդ է վերցրել մի ավտոբուս, որտեղ նախնական տվյալներով մոտ 20 մարդ կա։  Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տղամարդը հայտարարել է, որ իր մոտ պայթուցիկ և այլ զենքեր կան։ Ավտոբուսի վարագույրները փակ են։ Որոշ տվյալներով՝ ևս մեկ պատանդներով ավտոբուս կա, սակայն այդ տեղեկությունը հաստատված չէ։ Հանցագործը որևէ հստակ պահանջ չի ներկայացնում, ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում։

Գրավված ավտոբուսի սրահում մոտ 20 մարդ կա։ Հատուկ նշանակության զորքերը շղթայել են տարածքը, որտեղ գտնվում է ավտոբուսը։

Ավտոբուսի պատուհաններից մեկը կոտրված է, երբեմն կրակոցներ են լսվում։