Մարզերին առաջիկայում 21 հատ ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա կտրամադրվի

Առողջապահության նախարարությունը գնման մրցույթի արդյունքում 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարզերին առաջիկայում կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա։

«Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ։ Արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Դրանք բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար։ Մեքենաներ կտրամադրվեն սահմանամերձ Տավուշին` բնակչությանն ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:

Հիշեցնենք, որ դեռ 2019թ.–ի ամռանը հայտնի դարձավ, որ Շտապօգնության ծառայության պարկը թարմացվել է՝ տրամադրվել է 49 մեքենա:

Տավուշի փրկարարներն ադրբեջանցիների խոցածի փոխարեն «յուղը վրան» ավտոմեքենաներ են ստացել