Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում

Դեռևս այս տարվա սկզբին ամերիկացի միլիարդատերը ամենահարուստ մարդկանց ցուցակում 37-րդ տեղում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik․ Ամերիկացի գյուտարար, գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ հնգյակում։ Տեղեկությունը հրապարակված է Forbes-ի՝ անընդհատ թարմացվող վարկանշային ցուցակում։

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

Երկուշաբթի օրը բորսայում Tesla-ի բաժնետոմսերի առուվաճառքի արդյունքներով Մասկի կարողությունը գնահատվել է 74,2 միլիոն դոլար, նա 1,3 միլիարդ դոլարով առաջ է անցել 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մուքեշ Ամբանիից, որը Ասիայի ամենահարուստ մարդն է։

Աղբյուրի համաձայն՝ դեռևս տարեսկզբին Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդամենը 37-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա կարողությունը աճում է Tesla-ի բաժնետոմսերի գնին զուգահեռ։ Երկուշաբթի օրը դրանք թանկացել են 9,5%-ով՝ դառնալով 1643 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար։Երեք շաբաթում՝ հունիսի 29-ից, դրանց արժեքը աճել է 60 տոկոսով։

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Այս պահին Tesla-ն ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք ավտոարտադրողն է՝ 304,5 միլիարդ դոլար կապիտալիզացիայով, այլ նաև այն ընկերությունն է, որն ավելի թանկ արժե, քան Ford, Ferrari, General Motors և BMW ընկերությունները միասին վերցրած։