Առցանց տեսակամուրջ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ

Հուլիսի 23-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ առցանց տեսակապի ձևաչափով տեղի կունենա հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման խորհրդի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ:
Sputnik

Հուլիսի 23-ին Մինսկում կայացած միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերից մեկը սննդամթերքի անվտանգությունն էր, մասնավորապես՝ կենդանական ծագում ունեցող արտադրանքում հակաբիոտիկների խնդիրը:

ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի այս խնդրի վերաբերյալ, և այժմ միջկառավարական խորհրդը հանձնարարել է ստեղծել բարձր մակարդակի միջգերատեսչական աշխատանքային խումբ` «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու և համաձայնեցնելու նպատակով: Փոփոխություններ են նախատեսվում անասնաբուժական դեղերի մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակների (դեղաբանական ակտիվ նյութեր) սահմանման առումով, որոնք կարող են պարունակվել ինչպես կենդանական ծագման չվերամշակված, այնպես էլ վերամշակված սննդի արտադրանքներում: Նշված փոփոխությունների նախագծի ներդրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

Արդյոք նախատեսվու՞մ է «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների շրջանակում նվազեցնել դեղամիջոցների մնացորդների թույլատրելի մակարդակը: Կփոխվե՞ն հում կաթի և պատրաստի կաթնամթերքի մեջ հակաբիոտիկների և անասնաբուժական դեղերի առկայությունը որոշելու մեթոդները: Արդյոք նախատեսվու՞մ է ԵԱՏՄ տարածքում նոր միջոցառումներ ներդնել` անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը ուժեղացնելու համար:

Այս և այլ հարցերին առցանց հանդիպման ժամանակ կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:
Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ տեսակամուրջն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ տեսակամրջի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: