Արամուսի համայնքապետն ավելի քան 10 տարի ուրիշի անուններից «աշխատավարձ» է ստացել

Համայնքի ղեկավարը 7.5 մլն դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ է տվել չաշխատողներին։ Ոստիկանությունն այլ ապօրինություններ էլ է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտել են Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի ապօրինությունները։

«Տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2007-2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց։ Նրանք չեն հաճախել աշխատանքի, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և դուրս է գրվել շուրջ 7.5 մլն դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Այդ գումարները, ըստ ոստիկանության, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարը չի արձանագրել Արամուսի վարչական տարածքում 2008 թ. և 2012-16 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա իր մտերիմների կողմից ապօրինի կառուցապատված 2923 և 2442 քմ մակերեսներով ռեստորանային համալիրների շենք-շինությունները։ Նա միջոցներ չի ձեռնարկել ապօրինի շինարարությունները ժամանակին դադարեցնելու, դրանք քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս ամենի արդյունքում նշված գույքերը տարիներ շարունակ չեն հաշվառվել համայնքապետարանի կադաստրային հաշվեկշռում, ուստի և չեն գանձվել հարկերը:

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Գեղարքունիքում 93 մլն դրամը յուրացրել են, անասուններն անջուր են մնացել. ԱԱԾ–ի բացահայտումը