ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ

Ըստ աղբյուրի` գործարարը մահանալուց առաջ սպանել է իր վրա կրակած անձանցից մեկին։ Ծանր վնասվածքներ է ստացել նաև գործարարի կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր ԱՄՆ-ում` Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Տեղեկությունը հայտնում է freenews.am–ը։

Վանաձորում մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում

Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր: Ըստ կայքի` գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը:

Վանաձորում փորձել են սպանել 28–ամյա երիտասարդի. հարուցվել է քրեական գործ

«Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով»,– հայտնում է լրատվամիջոցը:

Կայքը նշում է նաև, որ գործարարը 3 անչափահաս երեխա ուներ:

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել