ՌԱԴԻՈ

Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բուհ չընդունվածների և նրանց հարազատների խնդրին, որոնք բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց:
Sputnik
Ինչպես կարող է լուծվել այս տարի բուհ չընդունված դիմորդների հարցը. պարզաբանում է Մխիթարյանը

Ատոմ ՄԽիթարյանի դիտարկմամբ՝ դեռ այն ժամանակ, երբ որոշում կայացվեց, որ այս տարի բուհերի ընդունելության քննություններն առանձնահատուկ են լինելու, այսինքն՝ ընդունելությունը կազմակերպվելու է ընդամենը մեկ քննության արդյունքներով, արդեն պատկերը պարզ էր, և մասնագիտական հանրությունն իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ հնարավոր չէ օպտիմալ և ոչ սուբյեկտիվ որոշումներ կայացնել, ուստի արդյունքը եղավ այն, որ հիմա ունենք բազմաթիվ դժգոհող դիմորդներ և ծնողներ:

Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից

Նշենք, որ այս տարի բուհ չընդունված դիմորդներն ու նրանց հարազատները բողոքում են, որ նույնիսկ դրական միավորներ ստացածները չեն ընդունվել համալսարան ո՛չ առաջին, ո՛չ էլ մնացած հայտերով: Նրանք պատասխան են ստացել ԳԹԿ-ից, թե կարող են դիմել այլ համալսարանների թափուր տեղերի համար, սակայն դիմորդները չեն ուզում. այդ համալսարանները պետական չեն:

«Նրանց կմիանան նաև ուրիշները, որովհետև արդարության սկզբունքը խախտվեց հենց սկզբից: Ստացվեց, որ մարդիկ դիմել են տարբեր բուհեր, հանձնել են քննությունը, ընդ որում` ներկայացնելով մի քանի հայտ, և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ 8 միավոր հավաքած դիմորդը կարող է ընդունվել, եթե դա նրա առաջին հայտն է եղել, իսկ 17-18 միավորով դիմորդը նույն մասնագիտությամբ չի կարողանա ընդունվել և սովորել բուհում, ինչն անարդար է, և բնական է, որ լինելու էին դժգոհություններ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը:

Ըստ Մխիթարյանի՝ ԿԳՄՍ նախարարությունը նախ ինքնակամ որոշում կայացրեց, որ պանդեմիայի պայմաններում ավանդական տարբերակով չպետք է կազմակերպվեն ընդունելության քննություններ, այլ անցկացվի ընդամենը մեկ քննություն: Փորձագետի խոսքով՝ եթե լիազոր մարմինը կարող է մեկ քննություն կազմակերպել՝ հաշվի առնելով համապատասխան միջոցառումներն ու նախապատրաստական աշխատանքները, ուստի հնարավոր է կազմակերպել նաև երկրորդ քննությունը:

Կորոնավիրուսով վարակված դիմորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի

«Հայտնի չէ, թե բողոքներից հետո լիազոր մարմինն ինչ քայլերի կգնա, տեղեր կավելացնի, թե վերաբաշխում կանի, որովհետև մեկ քննությունը շատ մեծ խոչընդոտներ է հարուցում մասնագիտություններ ընտրելու առումով, բայց տեղեր ավելացնելն էլ արհեստական է լինելու, քանզի որևէ մեկը չի չափել կամ հաշվել, թե որ մասնագիտություններով որքան մասնագետ է մեզ անհրաժեշտ լինելու չորս հինգ տարի հետո»,- նշեց նա:

Քաղաքական թեժ աշուն է սպասվում․ ո՞ր դեպքում ԼՀԿ-ն կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Մխիթարյանի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ենթաօրենսդրական ակտերում, և եթե նույնիսկ տեղեր ավելացնեն, դա նույնպես որոշում է պահանջում առնվազն կառավարության մակարդակով, որպեսզի հարցին լուծում տրվի:

Արդարության սկզբունքը խախտվե՞լ է․ ով է ճիշտ` բողոքող դիմորդնե՞րը, թե՞ արդարացող ԿԳՄՍ–ն