Բորիս Ելցին Կրտսերը նոր սիրավեպ է սկսել դերասանուհու հետ․ լուսանկար

Նոր ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ, բայց այն, ինչ կա, բավական է, որ շարժի Ելցին Կրտսերի հետևորդների հետաքրքրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բորիս Ելցին Կրտսերը (ՌԴ առաջին նախագահի թոռը) հանդիպում է դերասանուհի Վերա Գոպենի հետ։ 38-ամյա Ելցինը նոր ընկերուհու հետ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։

StarHit-ը գրում է, որ ՌԴ առաջին նախագահի թոռը երբեք չի բողոքել հակառակ սեռի ուշադրությունից և բազում աղմկահարույց սիրավեպեր է ունեցել հայտնի կանանց հետ։

Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել

Համացանցում քիչ տեղեկություն կա նոր ընկերուհու մասին։ Հայտնի է, որ նա դիջեյ ու մոդել է աշխատել, լուսանկարվել է նաև MAXIM ամսագրի համար։ Հետո սկսել է զբաղվել դերասանուհու կարիերայով։

«Շոկի մեջ էի»․ Ալիա Շովքեթը խոսել է Բրեդ Փիթի հետ հարաբերությունների մասին

Հիշեցնենք՝ Ելցին Կրտսերի վերջին սիրավեպը Օլեգ Եֆրեմովի թոռան՝ Օլգայի հետ էր։ Օլգան Եֆրեմովի ավագ դստեր՝ Անաստասիայի դուստրն է։

Նոր հարսիկ ունենք. Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայի հետ

Ի դեպ, երիտասարդն Instagram–ում այդքան էլ շատ լուսանկարներ չի հրապարակում աղջիկների հետ։ Ավելի հաճախ նրա լուսանկարներում կարելի է տեսնել քրոջը՝ Մարիա Յումաշովային, որը 18 տարեկան է և, ըստ տեղեկությունների, հանդիպում է ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի հետ։

Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը