Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել

Ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիքները` կացինն ու դանակը, իսկ մորը սպանած տղամարդուն ձերբակալել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկում սարսափելի սպանություն է եղել։

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են սպանության դեպքը։

Ըստ կայքի` մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված շենքի բնակարաններից մեկում արնանման հետքեր են, հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ, 58-ամյա Կամո Պ.-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

45–ամյա էջմիածնեցին նույն օրը մի մարդու հրացանով սպանել է, մեկ ուրիշին` դանակահարել

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ.-ն ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը նախկինում դատապարտված է եղել։

Վանաձորում փորձել են սպանել 28–ամյա երիտասարդի. հարուցվել է քրեական գործ