Եսայան եղբայրների «Թիմը» 500 գիգաբիթ/վայրկյանում թողունակությամբ ցանց է կառուցում

Ucom ընկերությունից հեռացած Հայկ Եսայանը որոշ մանրամասներ է հայտնել նորաստեղծ ընկերության ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik.Հայաստանը շուտով կունենա նոր գերհզոր թողունակություն ունեցող կապուղի, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս տեղեկությունը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է Team Telecom Armenia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«TEAM-ը շուտով իր DWDM տրանսպորտային ցանցում կգործարկի կապուղի, առաջինը Հայաստանում կիրառելով 500 Gbit/s թողունակությամբ տրանսպոնդերներ: Սարքավորումները արդեն Հայաստանում են։ Նշեմ, որ նման տրանսպոնդերներ առաջին անգամ կիրառել է Facebook-ը Եվրոպայի և Ամերիկայի միջև»:

​Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» (ապրանքանիշը` Beeline) գնելու հարցով:

Հուլիսի 10-ին ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը:

«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի