Երևանի գիրք–տնակներն ապամոնտաժվել են. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանը պարզել է, որ գրատնակները չեն ծառայել իրենց նպատակին։ Օրինակ` Աբովյան փողոցում գտնվող կրպակում բջջային հեռախոսներ են հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Չսեփականաշնորհված շարժական կրպակները, առևտրի տաղավարներն ու ավտոտնակները կհեռացվեն

«2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում, բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ` Աբովյան փողոցում գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։

Ովքե՞ր են գողացել Երևանի աղբամանները. տեսանյութ

Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոշուկայի տարածք է փնտրում. մայթեզրերի «շուկան» կվերացվի