Վանաձորում մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում

Կնոջ դիակի կիսայրված մասերը հայտնաբերվել են Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Վանաձորում մորը սպանած տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում 1 տարեկան երեխան ընկել է 4–րդ հարկից

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել։

Ըստ Քննչական կոմիտեի` 2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզում բնակվող մի կին հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ: Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, այնտեղ հայտնաբերել նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

«Նախնական տվյալներով՝ 2020 թ–ի հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել»,– նշված է ՔԿ—ի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան մահացել է

Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:

2020թ–ի հուլիսի 20-ին նա ձերբակալվել է մորը սպանելու կասկածանքով:

2020թ–ի հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Վանաձորում փորձել են սպանել 28–ամյա երիտասարդի. հարուցվել է քրեական գործ