«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

Քիմ Քարդաշյանն անձամբ է շնորհավորել ընկերուհուն և նրա հետ 2 լուսանկար հրապարակել։ Կադրերում ընկերուհիները բավականին նման են իրար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Նա սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում և աղոթքի խոսքեր գրել։

«Տար մեզ այնտեղ, որտեղ մենք անվտանգ կլինենք, առաջնորդիր մեզ քո ողորմածությամբ»,- գրել է նա:

Լուսանկարի մեկնաբանությունների բաժնում հարյուրավոր երկրպագուներ շնորհավորել են Հրուշին, իսկ մտերիմների շնորհավորանքները նա հրապարակել է միկրոբլոգի սթորի բաժնում։

«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

«Ծնունդդ շնորհավոր, հիասքանչ հայուհի», «տաղանդավոր ու գեղեցիկ, երջանիկ ապրիր», – գրել են ընկերները:

«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

Շնորհավորողների թվում են նաև երգիչ R Mean-ը, երգիծաբան Մերի Բասմաջյանը, դիմահարդար Էլիզաբեթ Սերոբյանը և Քիմ Քարդաշյանը։

«Ես սիրում եմ քեզ։ Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Քիմը և Հրուշի հետ երկու լուսանկար հրապարակել։

«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը
«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան է եղել, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, զբաղվում է նաև հագուստի մոդելավորմամբ։

Քիմ Քարդաշյանը վրացի դիզայների սեքսուալ զգեստ է հագել. օգտատերերի կարծիքները տարբեր են