Ռուսաստանում ավարտել են COVID-19–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Բոլոր տվյալները կփոխանցվեն Ն.Ֆ. Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն։ Դրանց մշակումից հետո նախատեսվում է դեղորայքի պետական գրանցում կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի –Sputnik. ՌԴ ՊՆ–ն ավարտել է COVID-19–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ խոսքն այն թեստերի մասին է, որոնք անցկացվել են Գամալեայի անվան կենտրոնի հետ Ն.Ն. Բուրդենկոյի զինվորական հոսպիտալի հենքի վրա։ Այսօր այնտեղից դուրս է գրվել 20 կամավորից բաղկացած երկրորդ խումբը։

Արված հետազոտությունների արդյունքների համաձայն`  պատվաստումը բոլոր կամավորների մոտ հանգեցրել է իմունային պատասխանի ձևավորման։ Ընդ որում, որևէ կողմնակի ազդեցություն, բարդացումներ կամ անցանկալի ռեակցիաներ դուրս գրման պահին որևէ կամավորի մոտ չի եղել։

Ինչպես է Ռուսաստանն օգնել հարևաններին COVID-19-ի դեմ պայքարում

Փորձարկումների բոլոր տվյալները կփոխանցվեն Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն։  Դրանց մշակումից հետո նախատեսվում է դեղորայքի պետական գրանցում իրականացնել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Համաշխարհային վիճակագրության Worldometer  կայքի տվյալներով` հուլիսի 20-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսի բացահայտված դեպքերը գերազանցել են 14.6 միլիոնը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 609 հազար մարդ։

COVID-19-ի պատվաստանյութը Ռուսաստանում աշնանը կլինի, բայց սահմանափակ խմբաքանակով

Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում բացահայտված դեպքերի թիվը հասել է 777 486–ի։ Մահացել է 12 427 մարդ։